Հայրենիքը քաղաքական շահեր կամ կուսակցական առաջնահերթություն չի հասկանում։ Հայրենիքը գիտի մեկ գերնպատակ, և դա ազգի հոգևոր, մշակութային ու պատմական ժառանգության անվտանգ պահպանումն ու զարգացումն է։
Կուսակցությունները և մնացած ամեն ինչը լոկ միջոց են հայրենիքին ծառայելու համար, իսկ եթե հակառակն է՝ հայրենիքն է միջոց կուսակցական նպատակների համար, ապա դրա հեղինակը չարիք է դառնում հայրենիքի ու ազգի համար, բայց վաղ թե ուշ աղբանոցում է հայտնվում։
Նժդեհն ասում է՝ հայրենիքը պետք է սիրել՝ անկախ այնտեղ տիրող ռեժիմից։
Սիրենք ու ճանաչենք այն հայրենիքը, որն արդեն ավելի քան 4500 տարի փայփայել ու մեզ են փոխանցել մեր նախնիները։
Նաիրի Հոխիկյան